Մոզամբիկում կոկորդիլոսը սպանել է ֆուտբոլիստին
ՄիջազգայինՖուտբոլիստ Էստեավո Ալբերտո Ժինոն կոկորդիլոսի հարձակման զոհ է դարձել: Գիշատիչը հարձակվել է ֆուտբոլիստի վրա, երբ վերջինս վազելիս է եղել Զամբեզի գետի ափով, հաղորդում է Gazeta-ն:
«Կոկորդիլոսը հանկարծակի դուրս է եկել ջրից ու բռնել Էստեավոյի գոտկատեղից, որից հետո կրկին սուզվել հետ ջուրը: Նրա ընկերները շատ են վախեցել, նրանք լսել են բղավոցները, բայց ոչինչ անել չեն կարողացել: Կոկորդիլոսի երկարությունը հինգ մետր էր», — ասել է թիմի մարզիչ Էդի Կարվալյոն:
Ֆուտբոլիստը խաղում էր «Ատլետիկո Մինեյրո դե Տետե» սիրողական ակումբում: Նա 19 տարեկան էր: