Երկրպագուները չեն հավատում, որ Մարինա Թաշչյանը Հենրիխ Մխիթարյանի մայրն է
LifestyleWnews.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մոր` Մարինա Թաշչյանի հետ համատեղ լուսանկար և գրառումով շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը:
«Մոր սերն աշխարհում ոչնչի հետ չես կարող համեմատել: Ծնունդդ շնորհավոր, մայրիկ»,- գրել է Մխիթարյանը:
«Կարմիր սատանաների» երկրպագուներն արձագանքել են այդ նկարին` մեկնաբանելով, որ նկարում պատկերված է ոչ թե Հենրիխի մայրը, այլ քույրը, քանի որ վերջինս բավականին երիտասարդ է:
«Նա իրո՞ք քո մայրն է», «Ի՞նչ, նա չի կարող լինել քո մայրը: Նա շատ երիտասարդ է»: «Երիտասարդ է, երևի թե ճիշտ կլիներ ասել, որ նա քո քույն է»: «Շնորհավորում եմ, նա շատ երիտասարդ է»:


Ֆուտբոլիստի ընտանիքի մասին Wnews.am-ի հրապարակումը կարդացեք այստեղ։