Վաչեն՝ «Քարե դարդ»-ի նոր եթերաշրջանի և ԱՄՆ-ում կայանալիք շոու-ներկայացման մասին
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը ճշտել է, թե «Քարե դարդ» սիթքոմը ե՞րբ է նոր եթերաշրջանով ներկայանալու, քանի որ երկրպագուներն արդեն սկսել են անհանգստանալ ու կարծիքներ տարածել, թե սիթքոմն այլեւս չի հեռարձակվի:
Մեզ հետ զրույցում «Քարե դարդ»-ի պրոդյուսեր ու գլխավոր դերակատար Վաչե Թովմասյանը նշեց, որ արդեն նշանակված են սիթքոմի նոր եթերաշրջանի հեռարձակման օրերը.
«Մարտի 30-ին եւ 31-ին եթերում կլինի նոր եթերաշրջանի առաջին երկու սերիաները, եւ հաջորդաբար ամեն հինգշաբթի եւ ուրբաթ «Քարե դարդ»-ը կրկին եթերում կլինի: Մենք նկարահանումներն արդեն սկսել ենք, մոտ տասը սերիա նկարահանված է: Որպես պրոդյուսեր՝ ես շատ գոհ եմ ընթացքից եւ այն ընդհանուր պատկերից, որն ունենք այսօր»,- նշեց Վաչեն:
Մեր հարցին, թե երկրպագուներին ի՞նչ է սպասվում նոր եթերաշրջանում, նշեց.
«Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի այս անգամ եւս արդարացնենք հեռուստադիտողի սպասելիքներն ու լավ արդյունք ունենանք: Գործող ու սիրված դերասանները կշարունակեն ներկայանալ, իսկ ժամաակ առ ժամանակ մեզ կմիանան տարբեր հյուր-դերասաններ, քանի որ մենք նկարահանումներն իրականացնում ենք դասական սիթքոմի ժանրի կանոններով, ինչը ենթարում է, որ ամեն սերրիա պետք է առանձին ասելիք ունենա: Կարծում եմ՝ շատ լավ ու ծիծաղաշարժ սեզոն է սպասվում, քանի որ սցենարի վրա շատ վաղուց ենք սկսել աշխատել»:
Շարունակությունը՝ այստեղ: