Թուրքիայում քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր է ձերբակալվել
ՄիջազգայինԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիլան Դիրայեթ Թաշդեմիրը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
Պատգամավորը ձերբակալվել է Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) գովաբանելու, հանցանք գործելու դրդելու և ահաբեկչի հուղարկավորությանը մասնակցելու համար «ահաբեկչական խմբավորման անդամ» լինելու մեղադրանքով:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 11 պատգամավոր ձերբակալվել, ապա կալանավորվել են:
Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: