Ո՞ր հայտնի դերասաններն են ընդգրկվել «Չեյնջ» սիթքոմի նոր եթերաշրջանում
LifestyleBlognews.am-ը գրում է.
«Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքը մեկնարկում է նոր՝ գարնանային եթերաշրջանը: Ապրիլի 4-ից եթեր է վերադառնում «Չեյնջ» սիթքոմը: Իրավիճակային կատակերգության սյուժետային զարգացումները բուռն ու արագ էին առաջին եթերաշրջանում, գլխավոր հերոսին մարմնավորող Հովհաննես Ազոյանը հեռուտադիտողին ներկայացավ միանգամից երկու կերպարներով: Սակայն գրեթե նույն արտաքինով կերպարներ խաղալու փաստը այս ֆորմատային կինոպրոդուկտին առանձնակի գրավչություն հաղորդեց:

Նոր եթերաշրջանում սիթքոմում փոփոխություններ են եղել. ավարտվել է դերասան Սեյրան Նավիկյանի կերպարային գիծը, փոխարենը նոր կերպարներ են հայտվել, որոնց կմարմնավորեն դերասաններ Սարգիս Հակոբյանը և Լեռնիկ Հարությունյանը: Իսկ ահա Հովհաննես Ազոյանի կերտած կերպարներին կավելանա ևս մեկը: Կհանդիպե՞ն արդյոք այս բոլոր կերպարներն իրար՝ գլխավոր ինտրիգը շարունակում է ակտուալ մնալ նաև այս եթերաշրջանում, որի հանգուցալուծմանը «Արմենիա Պրեմիում»-ի հավատարիմ հեռուստադիտողը կարող է հետևել ապրիլի 4-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի:
