«Մոխրագույնի 50 երանգների» դերասանուհին նոր սիրավեպ ունի
Lifestyle«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմից հայտնի դերասանուհի Դակոտա Ջոնսոնը թեև նկարահանվում է էրոտիկ տեսարաններում, սակայն իր անձնական կյանքը շատ գաղտնի է պահում։
Peopletalk-ը գրում է, որ նրա անձնական կյանքի մասին նորություններ իմանալու միակ աղբյուրը պապարացիներն են։ Հենց նրանց շնորհիվ լուրեր են տարածվել, որ դերասանուհին նոր սիրավեպ ունի։ Վերջերս նրան տեսել են իր անձնական մարզիչ Ռայան Ֆարխուդի հետ զբոսնելիս։
Աղբյուրը հայտնում է, որ նրանք ջերմ զրուցում ու ծիծաղում էին։ Զույգը միասին բնական մթերքների խանութ է այցելել և սառը յոգուրտ գնել։
Հիշեցնենք, որ Դակոտան հարաբերություններ է ունեցել նաև դերասան Ջորդան Մաստերսոնի հետ, ում հետ բաժանվել է 2014 թվականին, երբ «Մոխրագույնի 50 երանգներում» դեր է ստացել։ Դերասանը երկար ժամանակ համոզում էր նրան հրաժարվել դերից, սակայն այդպես էլ արդյունքի չէր հասել։ 2014-ից նա հանդիպում էր երաժիշտ Մեթյու Հիթի հետ, որից բաժանվել է անցյալ տարվա ամռանը։




