ԱՄՆ պետքարտուղարը նոր գաղափարներ կառաջարկի ԻՊ-ի ոչնչացման մասին
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ծրագրում է հանդիպում ունենալ ԻՊ դեմ ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիայի կազմում ընդգրկված 68 երկրների արտգործնախարարների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Հանդիպման նպատակն է լինելու աշխուժացնել Իրաքում ու Սիրիայում ԻՊ-ի ոչնչացմանն ուղղված միջազգային ջանքերը, նաեւ ուժեղացնել ճնշումը դրա ճյուղավորումների վրա։
Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մար կ Թոների խոսքով կոալիցիան զգալի առաջընթաց է ապահովել, սակայն դեռ շատ անելիքներ կան։
«Նախ նոր վարչակազմի համար սա հնարավորություն է գնահատել ներկա իրավիճակն ու քննարկել հետագա քայլերը։ Կարծում եմ, որ պետքարտուղարը նոր գաղափարներ կառաջարկի այդ խնդրի լուծման համար»,- ասել է Թոները։