«Դժվարություններ կան, բայց երջանիկ եմ». Արեւիկ Ալավերդյանը՝ որդու հետ Հայաստան այցի մասին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Փարիզաբնակ Արեւիկ Ալավերդյանը որդու` 3 ամսական Դավիթի հետ, ժամանել է Հայաստան, որտեղ երգչուհու ընտանիքն առաջին անգամ հանդիպել է փոքրիկին:
NEWS.am STYLE-ը զրուցել է Արեւիկի հետ` պարզելու, թե ինչպես է Դավիթն իրեն զգում հայրենիքում, ծնողներից ում բնավորությունն է ժառանգել եւ որքանով է մայրությունը փոխել երգչուհու կյանքը:
-Արեւիկ, որդուդ հետ առաջին անգամ ես Հայաստանում: Հետագայում է՞լ ես նրա հետ հաճախ գալու հայրենիք:
-Այո, բացումն արեցինք (ծիծաղում է): Վստահ եմ` երբ մեծանա, նա ինքը ցանկություն կհայտնի հաճախակի գալ Հայաստան:
-Դավիթը հե՞շտ հարմարվեց այստեղի միջավայրին:
-Այո, շատ հեշտ հարմարվեց։ Կարելի է ասել` անմիջապես անցավ հայկական ռեժիմին (ժպտում է): Կարծում եմ` իր հայրիկից է ժառանգել շուտ հարմարվող բնավորությունը:

-Կպատմե՞ս` ինչպիսի երեխա է Դավիթը:
-Խելոք է, բայց միեւնույն ժամանակ` ակտիվ։ Չափազանց շարժուն երեխա է:
-Արդեն նկատվո՞ւմ է, թե ում բնավորության գծերն է ժառանգել` քո՞, թե՞ ամուսնուդ:
-Կարծում եմ` ավելի շատ ամուսնուս, բայց աստիճանաբար արդեն ավելի նկատելի կդառնա։
-Կյանքդ շա՞տ է փոխվել մայրանալուց հետո:
-Շատ… Փորձում եմ հարմարվել ամեն ինչին: Ամուսինս շատ է օգնում երեխայի խնամքի հարցում, շատ է սիրում զբաղվել նրանով: Նրանք շատ կապված են: Ահռելի պատասխանատվություն ենք զգում: Եթե անկեղծ` Դավիթը մեզ շատ է փոխել` լավ իմաստով: Դժվարություններ, իհարկե, կան, բայց երջանիկ եմ: Շնորհակալ եմ Աստծուն, որ մայր եմ:
Շարունակությունը՝ այստեղ: