Նիգերիայում ահաբեկիչները հարձակվել են փախստականների ճամբարի վրա
ՄիջազգայինԱռնվազն չորս մարդ է զոհվել եւ եւս 18-ը վիրավորվել են՝ Նիգերիայի հյուսիսում գտնվող Բորնո նահանգում երկրի ներսում տեղահանված անձանց համար ճամբարի վրա մահապարտների հարձակման հետեւանքով, հաղորդում է «Սինխուա»-ն։ Բորնո նահանգի ոստիկանապետ Դամիան Չուկվուն հայտարարել է, որ երկու պայթյուններ որոտացել են ճամբարի տարբեր հատվածներում։ Մեկը՝ չորեքշաբթի օրը, տեղի ժամանակով՝ 04։30-ին, եւս մեկը՝Մայդուգուրի քաղաքում՝ ավտոտնակի մոտ, որը Բորնո նահանգի վարչական կենտրոնն է։
Չուկվուի խոսքով՝ տվյալ հարձակումները ենթադրաբար կազմակերպել է «Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորումը։