Թիլերսոն․ ԱՄՆ-ն մտադիր է ստեղծել «կայունության գոտիներ», որպեսզի փախստականներին օգնի տուն վերադառնալ
ՄիջազգայինԱՄՆ-ն մտադիր է կայունության միջանկյալ գոտիներ ստեղծել, որպեսզի փախստականներին օգնեն տուն վերադառնալ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ԻՊ դեմ միջազգային կոալիցիայի 68 անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Reuters–ը։
Թիլերսոնը նկատել է, որ ԱՄՆ-ն ուժեղացնում է ճնշումը ԻՊ-ի ու «Ալ Կաիդայի» վրա։ «Մենք կստեղծենք կայունության միջանկյալ գոտիներ , որպեսզի փախստականները կարողանան տուն վերադառնալ»,- նշել է նա։ Ընդ որում Թիլերսոնը չի պարզաբանել, թե հատկապես որտեղ են ստեղծվելու այդ գոտիները։