Լոնդոնում ահաբեկչության հետևանքով կա երկու զոհ. վիրավորների թիվը ճշտվում է
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 20 մարդ է տուժել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, տուժածներից երկուսն ավելի ուշ մահացել են, իսկ վիրավորներից ոմանք գտնվում են ծանր վիճակում: Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը շարունակում է տուժածների թվի հստակեցման ուղղությամբ աշխատանքները:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նիստըկասեցվել է Վեստմինստերյան պալատիտարածքում հնչած կրակոցների հետևանքով:
Խորհրդարանի աշխատակազմին հրահանգվել էմնալ իրենց գրասենյակներում, իսկՀամայնքների պալատի նիստերի դահլիճումգտնվող պատգամավորներին հորդորել են չլքելդահլիճը:
Համայնքների պալատի առաջնորդ ԴեյվիդԼիդինգթոնը պատգամավորներին հայտնել է, որ խորհրդարանի տարածքում ոստիկան է դանակահարվել, իսկ կասկածյալիուղղությամբ ոստիկանները կրակոցներ են արձակել:
Բրիտանական ոստիկանությունը հաղորդել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Հարձակվողը վնասազերծվել է ոստիկաններիկողմից, սակայն մինչ այդ նա մեքենան վարել է անցորդների ուղղությամբ, ինչից հետո դուրս է եկել մեքենայից և դանակահարելոստիկանին: