Սքոթլենդ Յարդը հայտնել է լոնդոնյան ահաբեկչության հետևանքով 4 զոհերի ու 20 տուժածների մասին
ՄիջազգայինՍքոթլենդ Յարդը հայտնել է լոնդոնյան ահաբեկչության հետևանքով 4 զոհերի ու առնվազն 20 տուժածների մասին։ Զոհվածներից մեկն էլ հարձակվողն է, որին սպանել էին ոստիկանները, հայտնում է SkyNews–ը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Վեսթմիսթերյան կամրջի վրա անհայտ անձը մեքենայով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ։ Հայտնում էին առնվազն 10 տուժածների ու 2 զոհերի մասին։ Անհայտ անձը դրանից հետո փորձել էր ներխուժել խորհրդարանի շենք։ Ընդ որում նա դանակով հարվածել էր ոստիկանին, որից հետո ոստիկանները կրակ են բացել։ Հարձակվողը սպանվել էր։ Վիրավորում էր ստացել երեք ոստիկան, որոնցից մեկը ավելի ուշ մահացել էր։