Ոստիկանության Մասիսի բաժնում հոկտեմբերի 18-ին` ժամը 20.00-ին, հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթգծում գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդ տղայի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 19.50 սահմաններում, 1977թ. ծնված Վարուժան Հ.-ի վարած գնացքը վրաերթի է ենթարկել Մասիս-Երևան ուղեմասը արգելված գոտով հատող, 1982թ. ծնված Նորիկ Թ.-ին, որը տեղում մահացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: