«Ժամանակ» թերթը իր երեկվա համարում գրել էր. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս օրերին գնել ու Հայաստան է տեղափոխել թանկարժեք «Մերսեդես» մակնիշի զրահապատ ավտոմեքենա: Զրահապատ ավտոմեքենան հատուկ պատվեր է, Հայաստան է բերվել ինքնաթիռով եւ դեռ գաղտնի է պահվում, այսինքն՝ դեռ չի շահագործվում: Այս մեքենաների գինը հասնում է մինչեւ 600 հազար ԱՄՆ դոլարի»:
Օrer.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել կառավարությունից: Կառավարության աշխատակազմի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը Orer.am-ին փոխանցեց, որ տարածված տեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն չունի. Հովիկ Աբրահամյանը «Մերսեդես» մակնիշի զրահապատ ավտոմեքենա ձեռք չի բերել: