Ձախլիկության հիմնական պատճառը բացահայտված է
LifestyleՓորձագետների ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ ձմռանը ծնված տղա երեխաները, ի տարբերություն ամռանը ծնվածների, ավելի հաճախ են ձախլիկ լինում: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Նրանք ուսումնասիրել են 13.000 անձանց և պարզվել է, որ կանանց 7.5 և տղամարդկանց 8.8%-ը ձախլիկ է եղել: Ընդ որում՝ տղամարդկանց 8.2% ձախլիկները փետրվարից հոկտեմբեր ամիսներին են ծնված եղել, իսկ 10.5%-ը` նոյեմբերին և հունվարին:
Հետազոտողների կարծիքով՝ ձախլիկության հավանականությունը որոշող հորմոնները կապված են սեզոնայնության հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: