Ծալե՞լ, թե՞ ոչ․ ջինսերի հավերժական խնդիրը
LifestyleՋինսերը սազում են ցանկացած կառուցվածք ունեցող աղջիկներին։ Դրանք հիմնական՝ բազային, զգեստապահարանի անփոխարինելի բաղադրիչներն են։
Cosmo-ն գրում է, որ ջինսերի դեպքում հավերժական հարց կա, որի պատասխանը կախված է մարդու ճաշակից՝ ծալե՞լ ջինսի ներքևի հատվածը, թե՞ ոչ։
«Նորաձևության բլոգի» հեղինակ Անաստասիա Ալեքսեյենկոն ասում է, որ ջինսերը ծալելու շնորհիվ կարող է նույնիսկ ամենասովորական կերպարն ավելի հետաքրքիր դառնալ։ Իրականում մեր մարմնի ամենաբարեկազմ հատվածը կոճի հատվածն է։ Ջինսերը ծալելու դեպքում մարդկանց հայացքն առաջին հերթին հենց այդ հատվածին է ուղղվում, որի շնորհիվ էլ կարող եք թաքցնել մարմնի որոշ թերությունները։
Այնպես որ, եթե կասկածում եք՝ ծալե՞լ, թե՞ ոչ, ապա վստահորեն ծալեք։ Այդպես ձեր կերպարն ավելի թեթև ու հետաքրքիր է դառնում։

