Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Մեր ավիացիայի կուրսանտների կատարյալ հաղթանակը` «Էյրբասի» հայտարարած մրցույթում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե մարդկանց նորարարական մտքի արգասիքն օգտագործելն ինչպիսի տեղ է զբաղեցնում աշխարհի մեծերի ծրագրերում, հայտնի է: Որովհետև նորարարական առաջարկությունների շնորհիվ է հնարավոր միայն զարգանալ ու դիմանալ հարաճուն մրցակցությանը:

Եվ դրա համար, բնականաբար, օգտագործվում են տարբեր հնարավորություններ, այլևայլ բնույթի միջոցառումներ են նախաձեռնվում կազմակերպությունների կողմից, որպեսզի որքան հնարավոր է իրենց աշխատանքներում ներգրավեն նոր մտքեր, նոր գաղափարներ ու կյանքի կոչեն դրանք:

Այս անգամ ՅՈՒՆԵՍԿՕ–ի հետ համատեղ նման նախաձեռնությամբ հանդես եկավ ֆրանսիական «Էյրբաս» ավիաընկերությունը: Հայտարարեց միջազգային մրցույթ, որտեղ մասնակիցները, հիմնականում` ուսանողները, պետք է ներկայացնեին նորարարական գաղափարներ, առաջարկեին ավիացիայի տեխնիկական անվտանգության նորարարական լուծումներ: Այն անցկացվում էր «Թևեր տուր քո մտահղացումներին» խորհրդանշական խորագրի ներքո:

Մրցույթն ընթանալու էր երեք փուլով: Առաջին փուլն անցկացվում էր առցանց տարբերակով: Մասնակցելու հայտ ներկայացրեցին աշխարհի 89 երկրների 356 թիմ:

Մեր` Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի թիմը` «Արարատ» անվամբ, ևս մասնակցեց մրցույթին: Թիմում ընդգրկվեց չորս կուրսանտ, 4–րդ կուսից` Ռուբիկ Զաքարյանը, Հայկ Օհանջանյանը, Վլադիմիր Ղարիբյանը և 2–րդ կուրսից` Հենրիկ Հակոբյանը: Գլխավորում էր դասախոս, գիտությունների թեկնածու, մայոր Արամ Բաղիյանը: Փաստորեն ընդգրկվեցին ինքնաթիռի երկու տեխնիկ, ուղաթիռի մեկ տեխնիկ և մեկ կապավոր:

Թեման խիստ արդիական էր. պետք էր կատարել ինքնաթիռի կամ ուղղաթիռի վիզուալ ախտորոշում:

Մերոնք այսպիսի լուծում առաջարկեցին` որոշվում են դեֆորմացիաները ինքնաթիռի թե լոկալ հատվածներում, թե թևերի վրա: Նաև որոշվում են միկրոճաքերը: Ապա այս ինֆորմացիան հաշվարկային մեթոդներով կապվում է թռիչքի պարամետրերի հետ, որոնք ստացվում են ձայնագրող, տվյալները հավաքող մեքենայից` սև արկղերից: Այս ամենի արդյունքում արդեն պարզ է դառնում, թե տվյալ դեֆորմացիայի պատճառը որն է եղել. ինչու է այն առաջացել:

Ապա այս ինֆորմացիան ներմուծվում է նեյրոնային ցանց: Եվ դա նրա համար, որպեսզի եթե հաջորդ անգամ կրկին նման դեֆորմացիաներ ի հայտ գան, դիմենք նեյրոնային ցանցին, ու պարզ լինեն պատճառները:

Մոտավորապես այս է մերոնց առաջարկը, որը, կիրառության մեջ մտնելով, բնականաբար, մեծապես կնպաստի թռիչքների անվտանգությանը:

Աշխարհի տարբեր երկրների 50 թիմեր լուծեցին առաջին փուլի առաջադրանքները և անցան երկրորդ փուլ: Նրանց թվում է նաև հայկական թիմը:

Բայց ո՞րն է էականը. տարածաշրջանից միայն Հայաստանի թիմը հաղթահարեց առաջին փուլի արգելքը: Թուրքիայից ներկայացված էր 4 թիմ, նրանցից և ոչ մեկը չանցավ: Իրանից` 7 թիմ, կրկին ոչ մեկը չանցավ: Իսկ Ադրբեջանը և Վրաստանն ընդհանրապես ներկայացված չէին: Մի տվյալ էլ` ռուսական 12 թիմերից անցան 2–ը, իսկ ԱՄՆ–ի 12–ից` 1–ը:

Առաջին փուլից հետո կրկին մրցակցում էին արգելապատնեշը հաղթահարած թիմերը: «Էյրբասը» կազմակերպեց նաև շաբաթական և ամսական մրցույթներ: Մեր թիմը 50 այդ թիմերի մեջ ճանաչվեց ոչ միայն շաբաթվա, այլև ամսվա լավագույն թիմ: Այնպես որ, «Արարատի» հաղթանակը կատարյալ էր:

Ի դեպ, ասենք, որ այս աշխատանքներում մեր տղաների կողքին էր «Իմպրովիզ» կազմակերպության հատուկ թիմը, որը զբաղվում է ծրագրավորման մեթոդներով արհեստական բանականություն, արհեստական տեսողություն ստեղծելու հարցերով: Իր խորհուրդներով, լուծումների մեթոդիկայի վերաբերյալ առաջարկություններով այն էապես օգնեց մեր ուսանողներին:

Այժմ մեր կուրսանտները պատրաստվում են մրցույթի 2–րդ փուլին: Երկրորդ փուլը հաղթահարելուց հետո կմնա 5 թիմ, որոնք կմասնակցեն եզրափակիչ մրցույթին: Այն անցկացվելու է արդեն Ֆրանսիայում` «Էյրբաս» ընկերության գլխամասային գրասենյակում:

Եվ մի կարևոր բան. այս մրցույթի շրջանակներում հաղթող թիմերին հնարավորություն է տրվելու «Էյրբասի» բազայի հիման վրա իրականություն դարձնել սեփական գաղափարները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»