Հազվադեպ հանդիպող միրգ-բանջարեղեններ, որոնց գինն ապշեցնում է (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Միրգ-բանջարեղենը մեր սննդակարգի կարևոր ու ցանկալի մասն է, և հաճելի զգացողություններից բացի՝ օրգանիզմը մի շարք օգտակար նյութեր է ստանում դրանց միջոցով:
Պարզ է, որ մրգերի և բանջարեղենների ընտրության հարցում մենք ուշադրություն ենք դարձնում ոչ միայն համային ու որակային հատկանիշներին, այլ նաև գնին` երբեմն նախընտրելով առավել մատչելի տեսակները:
Սակայն կան մրգերի և դդմազգիների ընտանիքին պատկանող բույսերի տեսակներ, որոնց գինը շատերի մոտ անհետացնում է դրանք փորձելու ցանկությունը: Հենց այս մրգերի մասին պատմել է AdMe.ru-ն:
Սև ձմերուկ Densuke
«Քաղցրության հատուկ տեսակ» ունեցող այս ձմերուկն աճում է միայն ճապոնական Հոկայդո կղզում: Այն ունի մուգ կանաչ, համարյա սև կեղև` առանց գծերի և բծերի, ահա թե ինչու է այն կոչվում սև ձմերուկ: Densuke-ն վաճառվում է հատուկ սև արկղերում, որոնք ընդգծում են դրա գույնը: Ճապոնացիներն այս ձմերուկը համարում են արժեքավոր նվեր:
Սև ձմերուկի միջին գինը 250 դոլար է, իսկ դրանցից ամենախոշորն աճուրդում վաճառվել է 6.100 դոլարով:

Շարունակությունը՝ այստեղ: