Մոսկվան ակնկալում է, որ Մերձդնեստրը կզարգացնի հարաբերությունները ԵՏՄ-ի ու ՄՄ-ի հետ
ՄիջազգայինՄոսկվան հույս ունի, որ Մերձդնեստրը կզարգացնի հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ու Մաքսային միության հետ (ՄՄ), իսկ Քիշնևը չի խոչընդոտի դրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 20-ին Մոսկվայում հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է Մերձդնեստրի տնտեսական զարգացման հեռանկարներին, Ռուսաստանի, Մաքսային միության, Եվրասիական տնտեսական միության հետ նրա համագործակցությանը, որն ստեղծվում է, մենք դա միայն կողջունենք: Եվ մենք մեծապես հուսով ենք, որ Մոլդովայի իշխանություններն արգեքներ չեն ստեղծի Մերձդնեստրի ազատ արտաքին տնտեսական կապերի համար»,-ասել է նա:
Լավրովի խոսքով՝ «հասկանալի է, որ ներկայիս կարգավիճակով Մերձդնեստրը չի կարող մտնել Մաքսային միություն, չի կարող մտնել Եվրասիական տնտեսական միություն, բայց Մերձդնեստրը, 1997 թվականի հուշագրին համապատասխան, ազատ արտաքին տնտեսական գործունեության իրավունք ունի, ինչը նշանակում է անարգել առևտուր, ներդրումային կապեր Ռուսաստանի և Եվրոպայի հետ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: