Գիտնականներն անվանել են կանանց համար անփոխարինելի մթերքը
LifestyleԳիտնականներն անվանել են այն մթերքը, որը պարտադիր պետք է գտնվի յուրաքանչյուր կնոջ սննդաբաժնում։ Այն անփոխարինելի է առողջության համար՝ շնորհիվ իր վիտամինների ու հանքանյութերի պարունակության։
Այս հրաշք մթերքն ավոկադոն է։ Փորձագետների խոսքերով, ավոկադոյի սպառումն հանգեցնում է դաշտանային ցիկլի կարգավորման, բարելավում է արյան շրջանառությունն ու ունի ընդհանուր բարերար ազդեցություն կնոջ օրգանիզմի վրա։ Ավոկադոն կարող է լինել մսի բուսական փոխարինողը։ Ավոկադոն հարուստ է վիտամին E-ով, որը կարող է դիմակայել վիրուսներին ու տարիքային փոփոխություններին։
Ավոկադոն, ինչպես միսը, խթանում է մկանային ամրությունն ու նվազեցնում է ճարպերի քանակը։ Այն հարուստ է նաև կալիումով։
Ավոկադոն համարվում է նաև բնական հակաօքսիդանտ, որը կարգավորում է հորմոնային հավասարակշռությունը։