Պատրաստում ենք շամպուն տնային պայմաններում (3 բաղադրատոմս)
LifestyleԻնչը կարող է լինել առավել արդյունավետ, քան ձեր վարսերի համար նախատեսված բնական դեղամիջոցը…խնդիրն այն է, որ շամպուն գովազդող բոլոր բրենդային ընկերությունները իրենց արտադրանքը համարում են լավագույնը, սակայն օգտագործելուց հետո մենք սովորաբար այնքան էլ գոհ չենք լինում արդյունքից: Ինչ վերաբերում է տան պայմաններում շամպուն պատրաստելուն, ապա դա մեզ համար բավականին գրավիչ է հնչում, սակայն միևնույն ժամանակ մենք զգուշանում ենք այն պատրաստելուց:
Ստորև ներկայացված են տնային պայմաններում շամպուն պատրաստելու բաղադրատոմսեր, որոնք կարող են լինել առավել արդյունավետ, քան խանութից գնված բրենդային արտադրանքը:
1. Տաք ջրի մեջ խառնեք ձվի դեղնուցն ու սպիտակուցը, ապա քսեք խոնավ մազերին, այնուհետև լվացեք առանց օճառի և տաք ջրով: Այս բաղադրատոմսը նախատեսված է չոր մազերի համար:
2. Տաք ջրի մեջ լուծեք սննդային սոդան, ավելացրեք սառը ջուր և քսեք խոնավ մազերին: Այնուհետև պատրաստեք լուծույթ՝ 2 լիտր ջրի մեջ խառնելով 1 ճ. գ. քացախ և կիտրոնի հյութ և դրանով լվացեք ձեր վարսերը: Այս բաղադրատոմսը հարմար է այն կանանց համար, ովքեր ունեն միջին երկարության վարսեր:
3. 1 լիտր ջրի մեջ լուծեք 1-2 ճ.գ դարչին և ապա քսեք վարսերին: Առանց շտապելու լավ մերսեք գլխամաշկը և նախքան լվանալը սպասեք մի քանի րոպե: Այնուհետև տաք ջրով լվացեք: Այս բաղադրատոմսը լավ միջոց է վարսերի աճի համար: