Թուրքական հատուկ ծառայությունները հետախուզություն են իրականացնում Գերմանիայի տարածքում. Süddeutsche Zeitung
ՄիջազգայինԹուրքական հատուկ ծառայությունները Գերմանիայի տարածքում հետախուզություն են իրականացնում Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետևորդների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է գերմանական Süddeutsche Zeitung-ը: Հիմնականում հետախուզություն է իրականացվում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մասնակիցն երի հետ:
Ըստ թերթի տեղեկությունների` Թուրքիայի հակահետախուզության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանը մասնակցել է անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովին:
Ֆիդանը ևս ընդգրկված է Թուրքիայի հետախուզական ծառայությունների ցուցակում: Դրանում ընդգրկված են շուրջ 500 թուրք պաշտոնյաներ, ովքեր բնակվում են Գերմանիայում: