Լավրովն ու Ջոնսոնը քննարկել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի մոսկովյան այցելության նախապատրաստումը
ՄիջազգայինՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր բրիտանացի գործընկեր Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցով քննարկել է Ջոնսոնի մոտելուտ այցելության նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։
Ավելի վաղ Ռուսաստանում բրիտանական դեսպանատունը հայտնել էր, որ Ջոնսոնի այցը Մոսկվա հետաձգվում է։
«Ցավոք մենք ստիպված ենք հետաձգել արտգործնախարարի այցը Ռուսաստան, որը այս ամիս էր ծրագրված, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումների ժամկետներում փոփոխություններ են տեղի ունեցել»,- ասել էին դեսպանատան մամուլի ծառայությունից։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեսպանատան այդ հաղորդագրությունը «դիվանագիտական նոու-հաու» էր անվանել։ «Ինչ հետաքրքիր են՝ Մոսկվա այցի մասին ոչ ոք չէր հայտարարել, բայց ահա հետաձգելը չեն մոռացել հայտարարել։ Սա ինչ-որ նոու-հաու է դիվանագիտության մեջ»,- գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում։