Ջրհեղեղների հետեւանքով Պերուում մի ամբողջ քաղաք ջուր է լցվել
ՄիջազգայինՊերուի հյուսիս-արեւմուտքում Պիուրա քաղաքի փողոցները ջուր է լցվել երկրում սկսված ջրհեղեղների հետեւանքով։
Պիուրա գետի վարարման հետեւանքով ջուրը լցվել է քաղաքի կենտրոնական մասն ու մի քանի այլ թաղամասեր։
Ռեգիոնի նահանգապետ Ռեյնալդո Հիլբկը հայտնել է վտանգավոր գոտիներից 300 ընտանիքների տարհանման մասին։
Իշխանության վերջին տվյալներով, Պերուում ջրհեղեղների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 90-ի, եւս 20 մարդ անհետ կորել է։ Պերուի պաշտպանության նախարար Խորխե Նյետո Մոնտեսինոսի խոսքով ընդամենը տարերքը անդրադարձել է 863 հազար մարդու վրա, վնասվել է 200 հազար տուն։