Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»


Կերակրողը. Մարատ Ջանվելյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

68 տարեկանում մահացավ հայտնի գործարար, բարեգործ, «Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա» և «Արզնի կաթ» ընկերությունների հիմնադիր–նախագահ Մարատ Ջանվելյանը:

Ներկայացնում ենք մեր վերջին հոդվածը նրա գործունեության մասին:

Հայաստանի, և ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանի ամենամեծ գյուղատնտեսական ձեռնարկությունը` «Արզնի» թռչնա–տավարա–խոզաբուծական ԲԲԸ–ն է:

Ձեռնարկությունը հիմնադրեց այս ոլորտում դեռևս խորհրդային ժամանակներում քաջ հայտնի Մարատ Ջանվելյանը, ով երկար տարիներ գլխավորել էր երկրի խոշորագույն թռչնաբուծական ֆաբրիկաները: Այն գյուղատնտեսական ամբողջական համալիր է, որն ունի, որքան էլ զարմանալի թվա, աշխատանքային իր ուրույն փիլիսոփայությունը: Այստեղ միահյուսված են ժամանկակիցն ու ազգային–ավանդականը: Օգտագործվում է տեղական հումքը, բայց օգտագործվում է իր արտադրանքը դրսի աշխարհում մրցունակ դարձնելու նպատակով: Կիրառվում են ոլորտի վերջին գիտական ձեռքբերումները, որի նպատակը, սակայն, բնությանը հավատարիմ բնամթերքի արտադրությունն է:

Մարատ Ջանվելյանը մեր երկրի ներկա լավագույն ձեռնարկատերերից է, և միաժամանակ, իր բառով ասած, ընդամենը կերակրող է: Պարզ անասնապահ է, ինչպես իր Ավետ պապը 300 տարի առաջ:

Ֆաբրիկան, ինչպես անվանումն է հուշում, զբաղվում է թռչնաբուծությամբ, խոզաբուծությամբ և տավարաբուծությամբ: Մոտավոր հաշվարկներով տալիս է երկրի` այս ոլորտի մթերքների ներքին սպառման 25–30%–ը: Եթե հանրապետությունն այսօր տարեկան սպառում է մինչև 300 մլն հատ ձու, դրանից 120 մլն–ը մատակարարում է «Արզնի» ԹՏԽ ԲԲԸ–ն: Ընդ որում, ասում է, որ այստեղ ամեն ինչ լավ է. կարողացել են հասնել թռչնաբուծության ժամանակակից չափանիշներին և մսարտադրության, և ձվարտադրոթյան առումով:

Այ, հետաքրքիր աշխատանքներ են իրականացվում տավարաբուծության և խոզաբուծության մեջ: Առաջ անցնելով ասենք, որ իր պատմության մեջ առաջին անգամ, հանձին այս ֆաբրիկայի, Հայաստանը խոզ արտահանեց, ավելի որոշակի` խոզամայրեր:

Ասենք, որ ֆաբրիկան ունի 5000 գլուխ մայր խոզ: Բայց դրանք հեց այնպիսի խոզեր չեն: Ընթանում են ակտիվ տոհմային–սելեկցիոն աշխատանքներ ցեղերի բարելավման ուղղությամբ: Հենց այդպիսի խոզատեսակներն են, որ քննություն էին բռնել միջազգային շուկայում:

Նույնը և` տավարաբուծության մեջ. Ավստրիայից բերվել են աշխարհում հայտնի կաթնատու և մթերատու կովերի լավագույն տեսակները` հոլշտեյներ և սմենտալներ ու կատարվում են տոհմային–սելեկցիոն աշխատանքներ եռացեղ նախիր ստանալու նպատակով:

Կերակրողը

Աշխարհում հիմնականում գյուղատնտեսության ոլորտին տրվում է դոտացիա: Բայց մեզ մոտ ոչ միայն դոտացիա չկա, այլև խոշոր տնտեսությունները հարկվում են 20%–ով: Այ, այս հարցն է, որի հետ չի կարող համաձայնել գործարարը: Նման մոտեցումը պարզապես հարվածում է տնտեսությունների խոշորացմանը: Իսկ գյուղատնտեսական խոշոր տնտեսությունները ռեալ ռեսուրս են նաև ազգային անվտանգության առումով: Այն, ինչ ի վիճակի է անել խոշորը, անկարող են կատարել միջին և մանր տնտեսությունները: Հենց թեկուզ վերջին` աֆրիկյան ժանտախտի տարածման դեպքերը խոզերի մեջ: Իրենց մոտ վարակի որևէ դեպք չարձանագրվեց: Ավելին` նոր խոզամայրեր տրամադրեցին այլ տնտեսությունների, և կամաց–կամաց երկրում վերականգնվում է դրանց քանակությունը:

Էլի թվարկենք` իրենք այսօր կատարում են տոհմային–սելեկցիոն աշխատանքներ, որը նախկինում անում էին գիտահետազոտական ամբողջական ինստիտուտներ, հզոր սելեկցիոն կայաններ: Անգամ կոմբիկերի գործարանի գործն են անում: Ու… այս ամենի դիմաց կրկին հարկվում են: Փաստորեն, համարվելով խոշոր, անհավասար պայմաններում է գործում ոլորտի մյուս ձեռնարկությունների համեմատությամբ: Գուցե այդ մոտեցումը տնտեսության այլ ոլորտներում արդարացված է, բայց գյուղատնտեսությունն ուրիշ է, ունի իր սպեցիֆիկան:

Իսկ որքա՜ն արժեն այն կապերը, որ ստեղծել են այլ երկրների գիտնականների հետ և ըստ անհրաժեշտության օգտվում են նրանց ծառայություններից:

Նա, երբ մտնում էր այս գործի մեջ, գիտեր խնդրի ողջ ծանրությունն ու բարդությունը: Գիտեր, որ մեր երկիրը դեռևս ի վիճակի չէ օգնել ֆերմերին: Բայց որևէ մեկը պետք է անե՞ր այն, թե` ոչ: Իր բառերով ասած` երեխան կաթ պետք է խմե՞ր… Ուստի և իրեն բիզնեսմեն չի համարում: Ընդամենը կերակրող է, ի՞նչ բիզնեսմեն: Բիզնեսմենը ամենուր իր շահն է փնտրում, փողը դնում է անպայման ավելին ստանալու նպատակով, իսկ ինքը անում է մի գործ, որը գուցե և չանեն ուրիշները, նա կերակրում է, նա անասուն է պահում, որովհետև երեխային կաթ է անհրաժեշտ:

Կգա մի օր…

Այսօր արհեստական սննդամթերքի օգտագործման այս դարաշրջանում մեր երկիրը կարելի է կղզյակ համարել, ուր դեռևս արտադրվում է էկոլոգիապես մաքուր սնունդ: Մենք, գոնե առայժմ, վայելում ենք այն: Ինձ առաջին հերթին հետաքրքիր էր հենց այդ հանգամանքը «Արզնի» ֆաբրիկա այցելելիս. ի՞նչ են ուտում այստեղի անասունները, ինչո՞վ են կերակրվում, և, համապատասխանաբար, ինչպիսի՞ մթերք է առաջարկվում մեզ` սպառողներիս:

Պարզվեց` այս հարցում Մարատ Ջանվելյանն առավել քան նախանձախնդիր է. միայն մաքուր սննդամթերք: Ինչ հնարավորություն տալիս է մեր բնությունը, պետք է օգտագործվի: Եվ օգտագործվի նպատակային ձևով, ավելին` ծրագրված–մշակված քաղաքականությամբ: Այ, հենց այդ քաղաքականությունը մենք պետք է ունենանք, ու ամրագրենք մեր երկրի սննդարտադրության ռազմավարության մեջ: Փառք, Աստծո, բնությունն այդ հնարավորությունը տվել է մեզ:

Ու ավելի առաջ է գնում իր ենթադրությունների մեջ. Բաքվի նավթը ամեն ինչ չի որոշում. բնությունը մեզ էլ է հարստություն տվել: Ունենք լեռնային սառնորակ ջուր, ալպյան այնպիսի արոտավայրեր, որոնք լիարժեք օգտագործելու դեպքում կարող են մեզ տալ նույն արդյունքը, ինչ իրենք ստանում են նավթից:

Այսօր, ըստ ֆերմերի, կոլխոզ–սովխոզների վերացումից հետո մեր լեռնային արոտավայրերի մոտ 60%–ը չի օգտագործվում, կարելի է ասել, մատնվել են անտերության: Եվ, ընդհանրապես, չենք էլ պատկերացնում, թե ամեն տարի ձյան տակ ինչպիսի հարստություն ենք թողնում, վիտամիններով հագեցած ինչպիսի բուսածածկույթ: Եթե կարողանանք մեր անասուններին կերակրել դրանցով, դրսից ներկրվող անասնակերի կարիք հիմնականում այլևս չենք ունենա: Էլ չենք խոսում արհեստական կերերի, առավել ևս` հորմոններով հագեցված կերերի մասին:

Մեր խնդիրը կովերի, ընդհանրապես` անասունների կաթնատվությունն ու մթերատվությունը բարձրացնելը պետք է լինի: Եթե հասնենք դրան, բուծենք լավագույն ցեղերն ու ցեղատեսակները, ապա կարող ենք, իր բառով ասած, Հայաստանում ունենալ կաթի հեղեղներ: Մսի առումով` նույնպես:

Իսկ ինքն ի սկզբանե ձգտել է նման չափանիշի ու արդեն իսկ հասել է որոշակի արդյունքի: Այսօր նրա կովը տալիս է օրական 15 լիտր կաթ: Կովկասում կովն այդքան կա՞թ տա` հեշտ բան չէ:

Ջանվելյանն ավելի առաջ է գնում իր ծրագրերի ու մտահղացումների մեջ. կգա մի օր, երբ մենք կկարողանանք արտահանել էկոլոգիապես մաքուր սննդամթերք: Աշխարհի երեխաները կսնվեն մեր երկրում արտադրված մանկական կերով: Սա կարող ենք ընտրել որպես թիրախ, դարձնել մեր երկրի ռազմավարությունը: Այն ըստ էության ռեալ և իրագործելի ծրագիր է:

«…ցլիկի միսը ձիգ է»

Իսկ ի՞նչ է ուտում իր` Ջանվելյանի անասունը:

Նրանք ունեն իրենց սեփական հողատարածությունները, որոնց վրա ցանում են եգիպտացորեն և արևածաղիկ: Նաև` առվույտ: Կթու կովերը ձմեռվա սեզոնին ուտում են սիլոսացված այս բույսերը, իսկ ամառվա ութ ամիսներին նախիրը հանում են Գեղամա լեռները, ուր սնվում են ալպյան բուսականությամբ:

Մյուս անասունների` մոզիների, երինջների, մեծ հորթերի պարագայում քիչ այլ է: Հենց հիմա, ձմեռվա այս կեսին այդ անասունները արածում են Արաքսի ափին` եղեգների մեջ: Երբ գարունը գա, գա ամառվա տաքը, նրանք 10 օր ճանապարհ կկտրեն ու կանցնեն Հաղարծին վանքից վերև ընկած արոտավայրերը և կսնվեն տեղի խոտածածկույթով: Ահա` այսպես, ընդամենը` այսքանը:

Հավերն ուտում են Ռուսաստանից ներկրված եգիպտացորեն և հայաստանյան գարի, ցորենի կուտ` ավելացրած նաև վիտամիններ, այլ անհրաժեշտ բաղադրամասեր:

– Մեկ–մեկ դժգոհում են, թե իմ ցլիկի միսը ձիգ է: Բա, ձիգ պետք է լինի, բա` ի՞նչ: Տարին տասներկու ամիս դրսում է, բնության մեջ: Հիմա հարցնեմ` վայրի կենդանու միսը փափո՞ւկ է լինում:

Ավետ պապը…

Նրա նախնիները 300 տարվա տոհմիկ անասնապահներ են: Ասում է, որ գեներով է ժառանգել հակումը այս գործի նկատմամբ: 1860–ական թվականներին Ավետ պապը Հարավային Կովկասի խոշոր անասնապահներից էր, նրա ունեցած մայր ոչխարի գլխաքանակը հասնում էր 3000–ի: Սննդամթերքով ապահովում էր Թիֆլիս քաղաքի բնակչությանը: Նրա նախիրը և հոտը ութ գյուղերի միջով բարձրանում էին սարերը: Ասում են` միշտ իր տղաներին հիշեցնում էր` ես ինձ չեմ ների, եթե բնակիչները չգան–չհավաքվեն ճանապարհի շուրջ ու չդիտեն, թե ինչպես են անասուններն անցնում իրենց գյուղի միջով:

Մարատ Ջանվելյանը, այո, հասել է իր Ավետ պապուն. մի անգամ նրա նախիրը` 1500 գլուխ անասունը, ժամ ու կես փակեց Դիլիջան–Վանաձոր ավտոճանապարհը, մինչև դուրս եկավ անտառներից ու շարժվեց առաջ: Իսկ այնտեղ այդ պահին գտնվող գերմանացի տուրիստները զարմացած մի բան էին ասում. մենք չէինք պատկերացնի, որ Հայաստանում Ավստրալիա կգտնենք. այսպիսի որակի անասուն, այսպիսի քանակությամբ…

Գեներն էլի իրենցն անում են. անասնապահությամբ է զբաղված Ջանվելյանների ողջ տոհմը, բոլորն այս գործի մեջ են, մեծով–փոքրով: Անգամ 9–ամյա թոռնիկը` Գևորգը գիտի ինչն ինչոց է և լավ էլ պատկերացնում է, թե պապիկն ինչ է անում:

Ընտանիքն էլ տոհմիկ հայկական ընտանիք է իր ապրելակերպով, իր սովորույթներով, իր նիստ ու կացով: 13 հոգի ապրում են մի տան մեջ: Բաբոյով, տատով–պապով, հայր ու մայրով, թոռնիկներով: Չորս սերունդ:

Ես հենց այսպես եմ պատկերացնում այս գործը հայոց մեջ, երբ ազգային– ավանդական սկզբունքները գրագետ և առանց բարդույթի համակցվում են ժամանակակից աշխարհի ձեռքբերումներին, գիտության խոսքին: Այս ոլորտը` գյուղատնտեսությունը հենց այս ելակետով կարող է զարգանալ և միտված լինել ապագային:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ին