Երեկ հայտնի դարձավ, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում դիվանագետներին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ ԼՂՀ այցելելու հրավերները: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Սա, թերեւս, աննախադեպ քայլ է, եւ դրա ցանկացած արձագանքը կարող է դրական նշանակություն ունենալ ԼՂՀ-ի համար: Արցախի համար, գուցե, ամենաանցանկալի տարբերակը կլինի հրավերների անտեսումը, բայց հուսանք, որ նման բան տեղի չի ունենա, եւ համանախագահող երկրների ղեկավարները կմնան իրենց հռչակած սկզբունքներին հավատարիմ:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: