Շանհայ Շենհուայի մարզադաշտում հրդեհ է բռնկվել
Միջազգային«Շանհայ» մարզադաշտում, որը «Շանհայ Շենհուայի» տնային ստադիոնն է, հրդեհ է բռնկվել:
«Channel News Asia»-ն հայտնում է, որ հրդեհը բռնկվել է մարզադաշտի արտաքին կողմից և կրակը չի դիպչել տրիբունաներին կամ խաղադաշտին: Ոստիկանությունը միջադեպի առթիվ հետաքննություն է սկսել:
«Շանհայ Շենհուայի» երկրպագուները տարբեր կերպ են արձագանքել տեղի ունեցածին: Հիշեցնենք՝ թիմը դուրս է մնացել ասիական Չեմպիոնների լիգայից.
«Փառք Աստծո՝ զոհեր չկան: Ինչ վերաբերում է ակումբի էմբլեմին, ապա լավ կլիներ, որ այն մինչև վերջ այրվեր»,- գրել է երկրպագուներից մեկը:
Մյուսները կարծում են, որ հրդեհը լավ նշան է Չինաստանի հավաքականի համար, որն անցած շաբաթ հաղթեց Հարավային Կորեային (1:0) ԱԱ-2018-ի ընտրական փուլում:
«Հրդեհը մարված է, էմբլեմն՝ անվնաս: Սա նշանակում է, որ Չինաստանի հավաքականը կվերածնվի մոխրից»,- գրել է մեկ այլ երկրպագու: