Մերկելի դաշինքը եւ ԳՍԴԿ-ն հավասար վարկանիշ են արձանագրել Բունդեսթագի ընտրություններից կես տարի առաջ. Bild
ՄիջազգայինՔրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների պահպանողական դաշինքը, որը գլխավորում Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, վերջին շաբաթվա ընթացքում իր քաղաքական ժողովրդականությունը ավելացրել Է 1 տոկոսային կետով՝ մինչեւ 32 տոկոս, եւ այդ ցուցանիշով հավասարվել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը: Սրանք են INSA սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները, որոնք մարկտի 28-ին հրապարակված են Bild գերմանական թերթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կանաչների» վարկանիշը չի փոփոխվել եւ կազմել Է 6,5 տոկոս, անփոփոխ Է մնացել նաեւ ձախերի ժողովրդականությունը՝ 8,5 տոկոս: Ազատ դեմոկրատական կուսակցությունը, որն այժմ խորհրդարանի մեջ չի մտնում, հավաքում Է 6 տոկոս (-0,5 տոկոսային կետ): «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունից պոպուլիստներն ստանում են ընտրազանգվածի ձայների 11 տոկոսը, (-0,5 տոկոսային կետ):
Հարցմանը 2 հազարից փոքր-ինչ ավելի մարդ Է մասնակցել:
Գերմանիայի խորհրդարանի առաջիկա ընտրությունները, որոնց արդյունքում կազմվելու Է կառավարություն եւ որոշվելու Է կանցլերը, նշանակված են սեպտեմբերի 24-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: