Շոտլանդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ևս մեկ անկախության հանրաքվե անցկացնելուն
ՄիջազգայինՇոտլանդիայի խորհրդարանը երեքշաբթի քվեարկություն է անցկացրել`2018-ին կամ 2019-ին ևս մեկ անկախության հանրաքվե անցկացնելու մասին աջակցելով առաջին նախարար Նիկոլա Սթերջենի ներկայացրած առաջարկին:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` նշելով, որ շոտլանդական կառավարությունն անկախության մասին հանրաքվե անցկացնելու որոշումը կայացրել է, երբ պարզ է դարձել, որ Մեծ Բրիտանիան սկսում է Եվրամիության կազմից դուրս գալու գործընթացը:
Էդինբուրգի խորհրդրանի քվեարկությունը Սթերջենին մանդատ է շնորհում` հանրաքվեին նախապատրաստվելու թույլտվություն ստանալու բրիտանական կառավարությունից:
Շոտլանդիան նմանօրինակ հանրաքվե անցկացրել է 2014-ի սեպտեմբերին, սակայն Սթերջենի խոսքով` պատկերն այդ օրվանից փոխվել է, քանի որ Շոտլանդիան ցանկանում է մնալ ԵՄ կազմում: