Դինքի սպանության գործով ութ կասկածյալ կալանավորվել է
ՄիջազգայինՍտամբուլի հանրապետական դատախազությունը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հետաքննության շրջանակում ութ մարդու կալանավորելու մասին որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հայտնի է, որ կասկածյալները կալանավորվել են «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցության» և «սահմանադրական կարգը խախտելու փորձ անելու» հիմնավորումներով:
Կալանավորված անձինք են լրագրող Մուամեր Այը, ինչպես նաև սպանության ժամանակ Սամսունի ժանդարմերիայի աշխատակիցներ: