Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»


Ընկերներս երբեմն ինձ մեղադրում են ավելորդ համեստության համար

Hraparak.am-ը գրում է.

Հարցազրույց ԱԺ պատգամավորության թեկնածու 

Ռոբերտ Սարգսյանի

Հետ  

- Դուք երկրորդ անգամ եք փորձում պատգամավոր դառնալ։ Պետք է ենթադրել, որ օրենսդիրի աշխատանքը Ձեզ հոգեհարազատ է։ Խնդրում եմ ասեք՝ ինչո՞վ է այն գրավել Ձեզ, ո՞րն եք համարում պատգամավորի գլխավոր առաքելությունը եւ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա աշխատանքն Ազգային ժողովում։ 

- Նախ ասեմ, որ պատգամավորությունն ինձ համար երբեւիցե ինքնանպատակ չի եղել: Պատգամավոր լինելն ինձ համար ճանապարհ է՝ ծառայելու մեր ժողովրդին: Պատգամավորական իմ առաջին մանդատի շրջանակում ավելի կարեւորել եմ ընտրողներիս հետ անմիջական կապը, հանդիպումներն ու նրանց խնդիրներին լուծումներ տալը: Այդ ամենն արել եմ մեծ սիրով, նվիրվածությամբ, պատասխանատվության զգացումով եւ առանց ավելորդ խոսքեր շռայլելու:

Ինձ համար իսկապես մեծ պատիվ է, որ Հանրապետական կուսակցությունն այս անգամ էլ վստահեց ինձ ու առաջարկեց ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 1 ընտրատարածքում՝ հնարավորություն տալով հենց ա՛յս կարգավիճակով շարունակել օգտակար լինել մեր քաղաքացիներին:

Ըստ իս, ընտրող-պատգամավոր հարաբերությունը, բացի մարդկային հարաբերություն լինելուց, երկկողմանի աշխատանք է, որի նպատակներից է բոլորիս համար ընդունելի եւ զարգացած երկիր ունենալը: Սա այն սկզբունքն է, որով կշարունակեմ առաջնորդվել հետագայում:  

- Միեւնույն ժամանակ Դուք ամենաակտիվ պատգամավորներից չեք եղել․ թեպետ նիստերին պարտաճանաչ մասնակցել եք, սակայն ելույթներ չեք ունեցել։ Համեստությո՞ւնն է պատճառը, թե՞ կարծում եք՝ «խոսքը» երկրորդական է, ավելի կարեւոր բաներ կան։  

- Վերջին շրջանում այս թեմային բազմիցս եմ անդրադարձել՝ նշեմ, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ եմ եւ ակտիվորեն ներգրավված եմ հանձնաժողովի աշխատանքներին: Մի հանձնաժողովի, որի աշխատանքը միգուցե քիչ տեսանելի է, բայց ոչ պակաս ծավալուն ու պատասխանատու է:

Չեմ թերագնահատի «խոսք» երեւույթի դերը, բայց նախորդ տարիներին գերադասել եմ աշխատել, հարցեր լուծել՝ առանց ավելորդ խոսքերի:

Ինչպես արդեն նշեցի, պատգամավորական իմ գործունեության ընթացքում ավելի կարեւորել եմ ընտրողներիս հետ անմիջական հանդիպումներն ու նրանց բարձրացրած ամենաբազմազան խնդիրներին իմ իրավասությունների ու հնարավորությունների շրջանակում լուծումներ տալը:

Մեր ընտրատարածքի բոլոր բնակիչները գիտեն, որ յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրերն իմ կողմից կազմակերպվող քաղաքացիների ընդունելություններն են, որի շրջանակում իրենք հենց բազմաթիվ հարցեր են բարձրացրել եւ լուծումներ ստացել:

Ես միշտ եղել եմ հասանելի ու պատրաստակամ մեր բնակիչների համար, օգնել եւ աջակցել եմ, ինչով կարող եմ:

Ընկերներս երբեմն ինձ մեղադրում են ավելորդ համեստության համար: Բայց, փառք Աստծո, ոչ մեկն այսքան ժամանակ ինձ չի մեղադրել անգործության կամ ոչ հետեւողական լինելու մեջ: 

- Դուք նաեւ ծնունդով ղարաբաղցի եք, պահպանե՞լ եք կապերը փոքր հայրենիքի հետ, լինո՞ւմ եք Արցախում, ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստան-Արցախ շփումներն ու ղարաբաղյան խնդրի կարգավորումը։ Մանավանդ՝ վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են հնչում «հողերը հանձնելու» մասին խոսակցությունները։  

- Ես ծնունդով Արցախի Ճարտար քաղաքից եմ ու շատ հպարտ եմ, որ հերոսական հողուջրի զավակ եմ: Մեր պապական օջախն այսօր էլ այնտեղ է, ու ես հաճախ եմ լինում Ճարտարում: Ես նաեւ Ճարտարի պատվավոր քաղաքացի եմ:

Լուսահոգի հայրս, ով զինվորական սպա էր, ինձ ու մեծ եղբորս այնպես է դաստիարակել, որ երբեք չկտրվենք մեր արմատներից: Նաեւ խոստովանեմ, որ ամեն անգամ այցելելով Արցախ, նոր ուժ ու լիցքեր եմ ստանում՝ ավելին անելու թե՛ մեծ եւ թե՛ փոքր հայրենիքիս համար:

Իսկ խնդրի կարգավորման հետ կապված իմ դիրքորոշումը որեւէ կերպ չի տարբերվում մեր կուսակցության դիրքորոշումից, որն առկա է նաեւ Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում: Եվ, ընդհանրապես, միշտ ենք ասել, որ մենք կողմնակից ենք Արցախի խնդրի խաղաղ կարգավորմանը, ինչը, սակայն, չի նշանակում, որ հակառակորդի կողմից ագրեսիայի փորձի դեպքում համարժեք կամ ավելի կոշտ պատասխան չենք տալու:

Մեր ժողովուրդն աշխարհին բազմիցս է ապացուցել, որ Հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում բռունցքվել գիտի:  

- Արդեն իսկ ընտրապայքարը թեժացել է, Դուք մրցակիցներ ունեք ոչ միայն այլ կուսակցությունների ներկայացուցիչների, այլ նաեւ Ձեր կուսակցության ներսում։ Ձեր ընտրատարածքից տագնապեցնող լուրեր են հասնում։ Կհաջողվի՞ խաղաղ, բարեկիրթ ընտրապայքար իրականացնել, թե՞ որքան մոտենան ընտրությունները, վիճակն այնքան լարվելու է՝ անկանխատեսելի հետեւանքներով։ 

- Չեմ կիսում Ձեր կարծիքը. Հանրապետական կուսակցությունը միասնական է, ու մենք՝ կուսակցական ընկերներով, մեկս մյուսի դեմ չենք պայքարում: Մեր մրցակիցները մյուս 8 քաղաքական ուժերն են, որոնք մասնակցում են խորհրդարանական այս ընտրություններին, ինչը, կարծում եմ, նորմալ է:

Մենք քաղաքակիրթ ընտրարշավի կողմնակիցն ենք, ու առնվազն մեր կողմից ամեն ինչ արվում է, որ հնարավորինս բացառվեն այնպիսի երեւույթները, որոնք կարող են վնասել թե՛ նախընտրական գործընթացին եւ թե՛ ընտրություններին ընդհանրապես: Քարոզչական երրորդ շաբաթն ամփոփում ենք դրական լիցքերով, ունեցել եմ արդեն բազմաթիվ հանդիպումներ թե Ավանի եւ թե Նոր Նորքի բնակիչների հետ, ընդ որում՝ տարբեր ձեւաչափերով:

Վստահ եմ, որ այդպիսի դրական տրամադրությամբ էլ կգնանք դեպի ապրիլի 2-ը: Բոլորիս մաղթում եմ բարի ընթացք եւ հաջողություն։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղին