Օրվա բաղադրատոմս. Աղցան «Վարդագույն բլյուզ» (ֆոտո)
LifestyleԲաղադրամասեր՝
5 հատ ձու
2 կտոր հավի միս
700 գրամ շամպինիոն
1 գազար
1 սոխ
500 գրամ չերի լոլիկ
Մայոնեզ
Աղ
Կանաչի
Պատրաստման եղանակ՝
Գազարն ու սոխը միասին տապակել:
Հավի միսը, ձուն խաշել, ավելացնել գազարին ու սոխին:
Ավելացնել սունկը, մայոնեզը, աղը:
Լոլիկը մաքրել, վարդի տեսք տալ ու զարդարել աղցանը: