Դեւիդ Դեւիսը չի կարծում, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ին 62 մլրդ դոլար պետք է վճարի Brexit-ի համար
ՄիջազգայինԲրյուսելին հսկայական գումարներ վճարելու դարաշրջանն անցել է: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիրայի՝ Brexit-ի հարցերով նախարար Դեյվիդ Դեվիսը:
Նա նշել է, որ չի կարծում, թե Մեծ Բրիտանիան ստիպված է 62 մլրդ դոլար վճարել միությունից դուրս գալու համար, գրում է Reuters-ը:
Դեւիսի խոսքով՝ Լոնդոնը կկատարի իր պարտավորությունները, քանի որ Մեծ Բրիտանիան «օրինապահ երկիր է»: «Բայց մենք ոչ մի նման բան չենք սպասում: Բրյուսելին հսկայական գումար վճարելու ժամանակը մոտենում է ավարտին»,- նշել է Դեւիսը: