Հինգ մարդ Է զոհվել Ուելսում ուղղաթիռի կործանման հետեւանքով
ՄիջազգայինՀինգ մարդ Է զոհվել Հյուսիսային Ուելսի Սնոուդոնիա տարածաշրջանում ուղղաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Նշվում Է, որ ավելի վաղ մասնավոր ուղղաթիռը, որը Լութոնից թռչում Էր Դուբլին, կորել Էր ռադարներից, ինչից հետո սկսվել Էին դրա ընդգրկուն որոնումները:
Ըստ ոստիկանության տվյալների, ուղղաթիռը կործանվել Է Ռայնոգ Ֆոր լեռան մերձակայքում, ուղղաթիռի բեկորներից դուրս են բերվել բոլոր զոհվածների մարմինները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: