Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Ֆինլանդիայում «արկտիկական» գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Իմ կարծիքով՝ Ֆինլանդիան շատ հարմար երկիր է, Հելսինքին շատ հարմար հարթակ է նման միջոցառումներ կազմակերպելու համար», —համապատասխան հարցին պատասխանել է Պուտինը։
Նախագահն ընդգծել է, որ նման իրադարձությունները պետք է լավ նախապատրաստված լինեն «երկու կողմից»։
«Եթե դա տեղի ունենա, մենք ուրախ կլինենք մասնակցել, եւ ես ուրախ կլինեմ մասնակցել նման միջոցառման։ Եթե ոչ, կարծում եմ, սովորական հանդիպումների շրջանակներում՝ ինչպես G20-ը, նման հանդիպում տեղի կունենա», — հստակեցրել է ՌԴ առաջնորդը։