SpaceX-ը պատմության մեջ առաջին անգամ Falcon 9-ն արձակել Է օգտագործված աստիճանով
ՄիջազգայինSpaceX ընկերությունն իրականացրել Է Falcon 9-ի արաձակումը, որի առաջին աստիճանն արդեն ուղեւորվել Էր տիեզերք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Verge-ին: Ծանր տանող հրթիռը՝ SES-10 բազմանպատային հեռահաղորդակցական արբանյակով, մեկնարկել Է Քանավերալի հրվանդանից (Ֆլորիդայի նահանգ):
Հրթիռը մեկնարկել Է մարտի 30-ին ժամը18:27-ին (Երեւանի ժամանակով մարտի 31-ի 02:27-ին), հաղորդել Է Reuters-ը: Ինը րոպե անց առաջին աստիճանը հաջողությամբ վայրԷջք Է կատարել Ատլանտյան օվկիանոսում գտնվող հարթակին:
SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասքը Falcon 9-ի հաջող արձակումը գնահատել Է «հեղաշրջում տիեզերական թռիչքների բնագավառում»: «Դա նշանակում Է, որ կարելի Է կրկնակի օգտագործել արագարարի առաջին աստիճանը՝ տանող հրթիռի ամենաթանկ մասը»,- ասել Է նա: