Քլինթոնը գաղտնի փաստաթղթերից կարող Էր օգտվել պետքարտուղարի պաշտոնը թողնելուց հետո. Fox
ՄիջազգայինԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկրի Պետական դեպարտամենտի գաղտնի եւ գերգաղտնի փաստաթղթերից մշտապես օգտվելու հնարավորություն Է ունեցել նույնիսկ այն բանից հետո, երբ 2013 թվականին հեռացել Է պաշտոնից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի իրավաբանական կոմիտեի նախագահ, հանրապետական Չաք Գրասլիին:
Նրա տեղեկատվությամբ՝ բացի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի նախկին թեկնածուից, այդ հնարավորությունն ունեցել են նաեւ Քլինթոնի վեց աշխատակիցներ: Ինչպես հայտարարում Է Գրասլին, նրանք, ըստ երեւույթին, այդ հնարավորությունը պահպանել են նաեւ այն բանից հետո, երբ նախկին պետքարտուղարը 2015 թվականի ապրիլին հայտարարել Է պետության ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Գաղտնի փաստաթղթերից օգտվելու հնարավորությունը տրվել Է իբր Քլինթոնի հուշագրությունների վրա աշխատելու համար:
Չաք Գրասլին մարտի 30-ին հետաքննություն Է սկսել այս առթիվ՝ վկայակոչելով Հետաքննությունների համապետական բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիի անցյալ տարվա հայտարարությունն այն մասին, որ Քլինթոնը եւ նրա աշխատակիցներն «անփույթ վերաբերմունք են ցուցաբերել բարձր գաղտնիության տեղեկատվության նկատմամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: