Չեչնիայյի խորհրդարանը դպրոցականներին թույլ է տվել հիջաբ կրել
ՄիջազգայինՉեչնիայի խորհրդարանն օրենք է ընդունել, համաձայն որի աշակերտներն իրավունք ունեն կրոնական հավատալիքների համաձայն հագուստ ընտրել։ Այս մասին ասվում է իշխանության հանրապետական մարմնի կայքւոմ։
«Չեչնիայի Հանրապետության կրթական կազմակերպություններում դաստիարակչության քաղաքականությունը տեղի է ունենում առանց սովորողների ազգային ավանդույթների եւ կրոնական հավատալիքների ոտնահարման», — նշել է կրթության, գիտության եւ մշակույթի խորհրդարանական կոմիտեի նախագահ Բեքհան Հազբուլատովը։