Լավրով. Եվրասիական ինտեգրման գործընթացին Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը կարելի է միայն ողջունել
ՄիջազգայինԵվրասիական ինտեգրման գործընթացին Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը մենք կարող ենք միայն ողջունել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ցանկանում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Բավքի միանալը։
«ԵՏՄ-ի գործելու երկու տարվա ընթացքում դրա մասնակիցները թիվը երեքից հասել է հինգի։ Դա հաստատում է այն, որ միությունը անդամ երկրներին զգալի առավելություններ է հատկացնում, որոնք կարելի է ստանալ՝ միայն հասանելիություն ունենալով ընդհանուր տնտեսական տարածքին»,- «Ազերի-Պրեսի» հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ ԵՏՄ-ն 182 մլն բնակչությամբ տարողունակ ընդհանուր շուկա է, որի շրջանակներում ապահովված է «չորս ազատություն»՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալների եւ աշխատանքային ռեսուրսների առանց խոչընդոտ փոխադրումը։