Թուրքիան հերքում է կալանավորված բանկիրի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքները
ՄիջազգայինԹուրքական Halkbank պետական բանկը, որի փոխտնօրեն Մոհմեդ Աթիլան ձերբակալվել էր ԱՄՆ-ում, չի խախտել ազգային եւ միջազգային օրենսդրությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԱՄՆ իշխանությունները չորեքշաբթի ձերբակալել էին Թուրքիայից ժամանող Աթիլային: Ըստ ԱՄՆ դատախազության՝ նա մեղադրվում է թուրք գործարար Ռեզա Զարաբի հետ համաձայնության մեջ՝ Իրանի օգտին բազմամիլիոն գործարք կատարելու եւ պատժամիջոցները խախտելու համար: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն Աթիլայի ձերբակալությունը քաղաքական է համարել, որն իրականցվել է իսլամական քարոզիչ Գյուլենի նախաձեռնությամբ:
«Halkbank-ը չի խախտել ազգային եւ միջազգային օրենսդրությունը, նա չի գործել հակառակ ՄԱԿ-ի պատժամիջոցների քաղաքականության: Այդ բանկի ետեւում Թուրքիայի կառավարությունն է»,- հայտարարել է Շիմշեկը: