Նուշն ազատում է ճարպերից
LifestyleՎերջին շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ճարպն այրող սննդամթերքների ցուցակում նուշն առաջին տեղերից մեկն է զբաղեցնում: Գիտնականները տարիներ շարունակ ուսումնասիրել են նուշ ուտող մարդկանց տվյալները: Նրանք, որպես կանոն, ավելի լավ առողջություն ունեն, քան նուշ չուտողները: Եզրակացությունները հիմնված են 24 808 չափահաս մարդու տվյալների վերլուծության վրա:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր օրական 28 գրամ չոր, տապակած եւ մի փոքր աղի նուշ են ուտում, ավելի լավ են վերահսկում ախորժակն ու արյան մեջ շաքարի առողջ մակարդակը եւ նրանց մոտ վիտամին E-ի եւ մոնոչհագեցած ճարպերի մակարդակն ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր նուշ չեն ուտում:
Օրական մի բուռ նուշը օգնել է խոլեստերինի բարձր մակարդակով 52 մեծահասակի նվազեցնել որովայնի խոռոչում ճարպի քանակությունը՝ իջեցնելով նյութափոխանակային եւ սրտանոթային խնդիրների վտանգը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: