Լայն ազդրերով կանայք ավելի սեքսուալ են
LifestyleՎիճակագրության համաձայն լայն ազդրեր ունեցող կանայք ավելի շատ սեռական զուգընկերներ են ունենում, քան նրանց մրցակից՝ նեղ ազդրերով կանայք:
Բացի այդ՝ լայն ազդրեր ունեցող կանայք ավելի հակված են մեկանգամյա հարաբերությունների: Գիտնականների անցկացրած ուսումնասիրություններին մասնակցել է 18-ից 26 տարեկան 148 կին կամավոր: Առաջին հերթին՝ մասնագետները չափել են մասնակից կանանց ազդրերի լայնությունը. լայն են համարվել 36 սմ-ից սկսած, իսկ նեղ՝ մինչև 31 սմ տրամագիծ ունեցող ազդրերը:
Այնուհետև մասնակիցները պատասխանել են մի շարք հարցերի, այդ թվում՝ թե երբ են սկսել սեռական կյանքով ապրել, քանի զուգընկեր են ունեցել, ինչպիսի որակ և տևողություն են ունեցել այդ հարաբերությունները:
Ուսումնասիրության արդյունքը փաստել է՝ ավելի լայն ազդրեր ունեցող կանայք ավելի մեծ թվով զուգընկերներ են ունեցել, նաև՝ մեկանգամյա կապեր:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: