Ինչ է բացահայտել Մաշա Մնջոյանը Ավստրալիայում
LifestyleTert.am Life–ը գրում է.
Երգչուհի Մաշա Մնջոյանն վերջերս է վերադարձել է Ավստրալիայից։ Tert.am Life–ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ այս անգամ այլ ծրագրի շրջանակներով էր մեկնել։ Նա մարտի 6–ին Սիդնեյում մասնակցել է երաժիշտ Արա Գևորգյանի համերգին։ Մաշայի խոսքով` նա կատարել է «Ադանա» երգը, որի անգլերեն խոսքերի հեղինակը Դենիել Դեքերն։
«Համերգը շատ մեծ շուքով անցավ։ Արա Գևորգյանին սիրում են ոչ միայն այստեղ, այլ` ամենուրեք։ Սա նրա առաջին համերգը չէ։ Նա 2006–ին էլ է ունեցել մեծ համերգ և 10 տարի հետո կրկին ներկայացավ հանդիսատեսին համերգային ծրագրով, որի մեջ ընդգրկված էի ես։ Ինձ համար շատ մեծ պատիվ էր մեկ բեմի վրա լինել Արա Գևորգյանի հետ։ Առաջին անգամ եմ նրա հետ համագործակցում և զարմացած եմ, թե ինչ բնավորության տեր անձնավորություն է. հասարակ, պարզ, մարդամոտ, մասնագետ իր գործի մեջ»,– ասաց Մաշան։
Շարունակությունը` այստեղ: