Կոլումբիայում սելավի պատճառով 24 մարդ զոհվել է
ՄիջազգայինԿոլումբիայի Մոկոա քաղաքում սելավի պատճառով 24 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Հաղորդվում է, որ տուժել է առնվազն 65 մարդ:
Տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալության ներկայացուցչի խոսքով՝ արտակարգ իրավիճակը գրանցվել է ապրիլի 1-ի առավոտյան, երբ բնակիչները ոչ մի բան չեն կասկածել:
Փրկարարները շարունակում են որոնել այն մարդկանց, որոնք կարող էին տուժել:
Սպասվում է, որ շրջան կայցելի Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը: