Չինաստանում իրար են բախվել 40 ավտոմեքենա. կա 7 զոհ
ՄիջազգայինՉինաստանի կենտրոնական Հենան նահանգում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով 7 մարդ զոհվել է, ևս մեկը լուրջ վնասվածքներ է ստացել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով չինական աղբյուրը, 2 կմ ձգվող երկարությամբ մայրուղու վրա տեղի ունեցած վթարում 40 ավտոմեքենա է բախվել: Ուղևորներից շատերն արգելափակվել են մեքենաներում:
Նախնական տվյալների համաձայն` ավտովթարի պատճառը մառախուղն ու վատ տեսանելիությունն է եղել: