Քննչական կոմիտեում ստացվել է 13 հաղորդում
ՔաղաքականՀՀ քննչական կոմիտեում, ժամը 14:30-ի դրությամբ, ստացվել է 13 հաղորդում͵ որոնք առերեւույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նյութերը հիմնականում վերաբերում են մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելուն͵ բաց քվեարկության͵ վստահված անձանց եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելուն։
Ստացված բոլոր նյութերի հիման վրա՝ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։