Էքզիթ փոլի ճշգրտված արդյունքները. անցողիկ շեմը հաղթահարում է չորս ուժ
ՔաղաքականՀայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և BS/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպությունների կողմից իրականացրած էքզիթ փոլի արդյունքներով ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններում ձայների մեծամասնությունը` 46 տոկոսը, ստացել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցnւմ նշեց Հայկական սոցիոլոգիական ընկերության նախագահ Գևորգ Պողոսյանը, էքզիթ փոլի նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարում է չորս ուժ.
46 % - Հայաստանի Հանրապետական կուսակցություն
25 %- «Ծառուկյան» դաշինք
10 %- «Ելք» դաշինք
5 %- Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն
4 %- «Հայկական վերածնունդ» կուսակցություն
3 %- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք
3 %- «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք
2 %- Հայաստանի կոմունիստական կուսակցություն
2 %- «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
2 %- հրաժարվել է պատասխանել: