Արմեն Աշոտյան. Այս ընտրությունները մեր հասարակության եւ քաղաքական ուժերի հաղթանակն էին
ՔաղաքականԱյս ընտրությունները հաղթանակ էին մեր հասարակության եւ բոլոր քաղաքական ուժերի համար։ Այս մասին ապրիլի 2–ին Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնապագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ այս ընտրությունների ընթացքը եւ քարոզարշավը ցույց տվեցին, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով առավել ժողովրդավար Հայաստան կառուցելու ցանկությունը կարելի է կյանքի կոչել։ «Այսօրվա ընտրությունները միասնական համատեղ քաղաքական ջանքերի, քաղաքացիական պարտքի համադրման եւ համաձուլման հաղթանակն էին», – ասաց նա։
Աշոտյանը հավելեց, որ Հանրապետական կուսակցության շտաբի ներկայացուցիչները գոհ են այս ընտրությունների ընթացքից՝ ելնելով այս պահին հասանելի տեղեկատվույթյունից, որը բնութագրում է ընտրությունների որակը։ Նրանք գոհ են նաեւ պետական մարմինների աշխատանքից, «որոնք եւ կազմակերման, եւ օպերատիվության առումով իրենց բարձունքի վրա էին»։ Նա նշեց նաեւ, որ ընտրությունների ընթացքում բոլոր ուժերը դրսեւորել են զսպվածություն։
ՀՀԿ փոխնախագահը վստահություն հայտնեց, որ ձայների հաշվարկը կանցնի նույնքան թափանցիկ, օբյեկտիվ, ազատ եւ հասանելի, որքան եղել է բուն ընտրությունների գործընթացը։