Արգենտինայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված մրցավազք
ՔաղաքականԱպրիլի 2-ին Արգենտինայում տեղի է ունեցել «Հայաստան վազք 2017» 8-րդ ամենամյա մրցավաքը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Prensa Armenia գործակալությունը, «Հանուն հավասարության և հիշողության» խորագրով ամենամյա մրցավազքի մասնակիցները վազել են Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասի անտառներում:
«Եվս մեկ անգամ ժողովուրդը զանգվածաբար աջակցեց մեզ: 102 տարի առաջ մեր տատերն ու պապերը սպանվել են մահվան իրական երթի ժամանակ: Այսօր մենք սպորտի միջոցով ցանկանում ենք ոգեկոչել Ցեղասպանության զոհերի հիշատակը», - ասել է միջոցառման կազմակերպիչ «Հայ մարմնամարզական ընդհանուր միության» նախագահ Օրասիո Թերզյանը: