Լոս Անջելեսի հարյուրավոր բնակիչներ բարձերով մարտ են կազմակերպել (ֆոտո)
ՄիջազգայինԼոս Անջելեսի հարյուրավոր բնակիչներ բարձերով մարտ են կազմակերպել ՝ Բարձերով մարտի միջազգային օրվա կապակցությամբ, հայտնում է ABCnews–ը։ Ամբողջ քաղաքում փետուրներ էին սավառնում։ Երեխաները , դեռահասները, մեծահասակներն ու տարեց մարդիկ մի քանի ժամ շարունակ միմյանց վրա բարձեր էին նետում։ Շատերը մարտերին մասնակցում էին քնազգեստներով, սակայն շրջահայացորեն նաեւ ակնոց ու դիմակներ էին հագել։ Հրապարակը, որտեղ տեղի էր ունենում մենամարտը, ամբողջովին կորել էր փետուրների մեջ։